Հասարակություն

Գլխավոր հարկադիր կատարողն ազատվել է պաշտոնից

Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։