Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կացնային մեթոդով կրճատում է ծառայողական մեքենանարի թիվը։
Radar Armenia-ն տարբեր գերատեսչություններից փորձել է պարզել, թե նրանց հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներից քանիսն է կրճատվել։
Սոցապ նախարարությունից Radar Armenia-ի հարցմանը պատասխանել են, որ կրճատվելու է գերատեսչության 7 մեքենաներից՝ 6-ը։ Արդարադատության նախարարությանը սպասարկող 4 մեքենաներից 3-ն է կրճատման տակ։
ՏԿԵՆ-ում իրականացվում է նախարարության ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթաց. «Համապատասխան ցուցակները տրամադրվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին»:
ԿԳՄՍ նախարարությանը սպասարկող 5 ավտոմեքենաները կրճատվելու են, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից պարզաբանել են՝ գործընթացը դեռ ընթացքի մեջ է։
Մեկ տասնյակից ավելի մեքենաներ կրճատվելու են Շրջակա միջավայրի նախարարությունից։ ՊՎԾ-ում գործընթացը դեռ ընթացքի մեջ է։
ՄԻՊ-ից էլ նշել են, որ նրանց հաշվեկշռում 1 ծառայողական մեքենա կա, որը սպասարկում է պաշտպանին, իսկ մնացած մեքենաները գործառնական նշանակության են։ Աշխատակազմից չեն հստակեցրել, թե ինչպես է տեղի ունենալու կացնային մեթոդով կրճատման գործընթացը։
Հայկ Մագոյան