Հասարակություն

Բնակարանային գողություն Տեղ գյուղում

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում դեկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Տեղ գյուղի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր:

Քրեական ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը:

Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:

20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գորիսի քննչական բաժին: