Հասարակություն

Բագրատունյաց պողոտայում բախվել են Lexus-ը, Toyota-ն ու Kia-ն. տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Բենիամին Դ.-ի վարած Lexus մակնիշի, 27-ամյա Էդվարդ Շ.-ի վարած Toyota մակնիշի և 41-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդվարդ Շ.-ն և Սերգեյ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Բենջամին Դ.-ն ԱՁ-ի տնօրեն է, իսկ Էդվարդ Շ.-ն՝ ՍՊԸ-ի: