ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների նախնական պատճառների պարզաբանման նպատակով:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վթարի վերաբերյալ վերջնական եզրակացությունով ներկայանալ մեկ շաբաթից՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխարգելելու նպատակով: