Հասարակություն

Քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ իրականացվող բյուջետային ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ առաքելության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։

Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը միտված նախաձեռնությունների շարունակական իրականացումը։