Հասարակություն

Ալեքսանդր Ավետիսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Ալեքսանդր Ավետիսյանը երեկ ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 9-րդ հոդվածի 10-րդ մասերով՝ Ալեքսանդր Ավետիսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- նշված է վարչապետի՝ երեկ ստորագրած որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ավետիսյանն ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր. նա երեկ ստանձնեց իր լիազորությունները։