Ըստ շրջանառվող լուրերի՝ «Տոսկանա» հյուրանոցում օգտվելով կնոջ՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու և անօգնական վիճակից, սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ, ապա՝ ծեծի ենթարկել։
Քննչական կոմիտեց Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական ոստիկանությունից նման դեպքի մասին հաղորդում է ստացվել, սակայն նշեցին, որ համապատասխան քննչական գործողությունների, արդյունքում, այդ թվում՝ օտարերկրյա կնոջից ստացված հաղորդման բովանդակությունը հաշվի առնելով՝ բռնաբարության, կամ բռնի այլ սեքսուալ գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
«Փոխարենը տվյալներ են ստացվել կնոջ նկատմամբ իր մտերիմ անձի կողմից առերևույթ ֆիզիկական ներգործության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Չնայած այդ հանգամանքին, նախաքննության լրիվությունն ու համակողմանիությունն ապահովելու, բռնաբարություն և թունավորում տեղի ունեցած լինելու կամ չլինելու հանգամանքերը պարզելու նպատակով կնոջ հետ կապված նշանակվել է ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաքիմիական փորձաքննություն»,- պարզաբանեցին ՔԿ-ից։
Վարույթի շրջանակներում անհրաժեշտ գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հայկ Մագոյան