Հասարակություն

Գողացել էր մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր

Գողացել էր մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սեպտեմբերին գողություն է կատարել համագյուղացու տնից:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ դեկտեմբերի 2-ին քրեական ոստիկանները Լենուղի գյուղում ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 46-ամյա տղամարդուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսվա վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է 57-ամյա համագյուղացու տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական