ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, նաև՝ սահմանափակել գովազգը։
Հիմնական պատճառը դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական սպառումն է: Ըստ հետազոտությունների՝ 2022 թվականին դեռահասների 40%-ը շաբաթական օգտագործում է նման ըմպելիքներ: Նախագիծը նախատեսում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, սահմանափակել դրանց գովազդը և սահմանել վարչական պատասխանատվություն արգելքները խախտելու համար:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առողջապահական շահերը գերադաս են տնտեսական շահերից: