Հասարակություն

Սիմիդյանը հանդիպել է Աստրիդ Շումեյքերի հետ

Որպես Կենսաբազմազանության հաջորդ համաժողովն հյուրընկալող երկիր, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՄԱԿ-ի  Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: 

Նոյեմբեր ամսին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած Կենսաբազմազանության մասին կողմերի հանդիպմանն Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց որպես կողմերի հաջորդ համաժողովը` COP17 -ը հյուրընկալող երկիր: 

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի  շրջանակում   նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը առիթ ունեցավ հանդիպել կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շումեյքերին և քննարկել բնապահպանական խոշորագույն միջոցառման կազմակերպման վերաբերյալ հարցեր: 

Նախարարը տիկին Շումեյքերին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման հյուրընկալությանը և որ վարչապետի որոշմամբ  արդեն իսկ ստեղծվել է համաժողովի կազմակերպման և անցկացման   կոմիտե, որը գլխավորում է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:

Իր հերթին տիկին Շումեյքերը շնորհավորել է Հայաստանին հաղթանակի առթիվ և նշել, քարտուղարությունը պատրաստակամ է աջակցել երկրին կազմակերպչական հարցերում:

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից արդեն  իսկ  իրականացված աշխատանքները` խոսելով COP17-ի կազմակերպման երկրի տեսլականից, գույքագրված ռեսուրսներից և առկա մարտահրավերներից:

Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ բացի կոմիտեից, աշխատսնքների կազմակերպմանը կներգրավվի նաև ավելի լայն բնապահպանական հանրություն:

Կողմերը քննարկել են ենթակառուցվածքներին, ֆինանսներին և հյուրընկալմանն առընչվող հարցերի լայն շրջանակ:

Պայմանավորվել  են սերտորեն համագործակցել  մինչև գնահատող առաքելության Հայաստան այցը: