Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության օրենսդրության մեջ՝ ուժեղացնելով վերահսկողական մարմինների լիազորությունները, արագացնելով վտանգավոր իրավիճակներում միջամտության գործընթացը:
Նախագիծը նախատեսում է տեսչական մարմիններին իրավունք տալ անհապաղ կասեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործումը, արգելել սարքավորումների աշխատանքը և դադարեցնել շինությունների շահագործումը, եթե առկա է մարդկանց անվտանգությանն անմիջական սպառնալիք: Օրենսդրական փաթեթը նաև պարտադրում է վտանգավոր օբյեկտների պարտադիր կոնսերվացում դադարեցման դեպքում: