Հասարակություն

«Ասացին՝ այսօր իմ մասին եք խոսել, Էլ չանեք». Վարդանյանը՝ Սիմոնյանին

«Թշնամիներին բարեկամ, և բարեկամներին թշնամի շինելու նուրբ արհեստը». այսպես է իր հայտարարությունը սկսել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի, 2005թ. ընդունվել է Եվրախորհրդի կոնվենցիա՝ ահաբեկչության կանխարգելման մասին։

«ՀՀ-ն լրացուցիչ արձանագրությունը վավերացրել է 2022թ․։ Ադրբեջանը վավերացրել է 2024թ․։

Ադրբեջանը լրացուցիչ արձանագրությունը ստորագրելիս ներկայացրել է հետևյալ հայտարարությունը․ «սույն Լրացուցիչ Արձանագրության դրույթները Ադրբեջանի կողմից չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ, քանի դեռ հակամարտության հետևանքները ամբողջությամբ չեն վերացվել և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունները չեն կարգավորվել»։

2005-ին Ադրբեջանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի մասին, 2024-ին՝ Հայաստանի մասին։ Եվ դուք ասում եք ինքնիշխան պետությո՞ւն ենք։ Ադրբեջանի համար՝ ահաբեկչական։

Հայաստանի Հանրապետությունը առ այսօր այս հայտարարության վերաբերյալ հրապարակային որևէ դիրքորոշում չի արտահայտել։

Եվրոպայի խորհուրդ, Հայաստանի խորհրդարան. ԱԺ նախագահ պարոն Սիմոնյան, առաջարկում եմ վաղը Արարատ Միրզոյանից բացատրություն պահանջեք՝ ինչպես է մեր ԱԳՆ-ը պատասխանել Ադրբեջանին»,- նշել է նա։

Նա ևս մեկ հարցով դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով. «Ասացին՝ այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտե՞ք ինչու։ Ես ձեր մասին չեմ խոսում»։

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Լավ, կմտածեմ»։

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը նշել էր, թե ընդդիմադիրներն իրեն են դիմում գործուղումների մեկնելու համար, և նրանց թվում տվել էր Աղվան Վարդանյանի անունը։