Հասարակություն

Արթուր Աթաբեկյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:

Նոյեմբերի 28-ին տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չէր հավաքել բավարար ձայների քանակ, և ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես ստանձնել էր ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։