Հասարակություն

Ցանցը պոկել, մտել էր տուն. գողություն կատարողը տանտիրոջ որդին է եղել

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ պատուհանի ցանցը պոկել, մտել էին տուն և գողացել 2000 դոլար, 200 հազար ռուբլի, 1 միլիոն 600 հազար դրամ և ոսկյա զարդեր

Իրացնելով Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նույն օրը Դիլիջանի բաժին է ներկայացվել տանտիրոջ 27-ամյա որդին:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին: