«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին, որ դեկտեմբերի 2-ին մի շարք վարչական շրջաններում կիրականացվեն վթարային աշխատանքներ, որոնց պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը հետևյալ տարածքներում.
Երևան, Շենգավիթ վարչական շրջան՝ Շիրակի 5-րդ նրբանցք (10:00-20:00)
Արմավիր, Մյասնիկյան գյուղ (10:30-16:00)
Երևան, Արաբկիր վարչական շրջան՝ Վ. Համբարձումյան փողոց (12:00-15:00)
Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ Առնո Բաբաջանյան փողոց, Իսակով 19/4-95 շենքեր, Զ. Անդրանիկ 130-161 շենքեր (12:00-18:00)
Երևան, Էրեբունի վարչական շրջան՝ Վարդաշեն 9 փողոց (14:00-16:00)
Երևան, Կենտրոն վարչական շրջան՝ Ծխախոտագործներ փողոց (14:00-18:00)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: