Հասարակություն

Գորիսում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: