Դեկտեմբերի 1-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անչափահաս տղան ատրճանակով զինված շրջում է քաղաքում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակում պարզվում է, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։
Պարեկները հասել են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերել են նրան, ապա՝ տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։
Տղայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ տղան Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Լ. Գ.-ն է, ում, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, ոստիկանությունը ներկայացրել է քննչական վարչություն։