Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ, սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը. «#Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում՝ միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը վիդեո վկայությունների միջոցով՝ ցուցադրելով իրենց նվիրումը խարանից զերծ միջավայրեր ստեղծելու, իրավունքների վրա հիմնված մոտեցումներ ապահովելու և բարձրորակ խնամք տրամադրելու համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի քարոզարշավի բացման պաշտոնական խոսքը՝ տեսանյութում։