Հասարակություն

Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում, բախվել են «Toyota Land Cruiser», «BMW» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։