Հասարակություն

Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը, այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը և Մեխանիկայի ինստիտուտը։

«Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերվում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը, հեղինակ է շուրջ 185 գիտական հոդվածների և աշխատությունների, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ:Սուրեն Մխիթարյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-20:00, հուղարկավորությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00, նույն եկեղեցուց»,-նշված է հաղորդագրության մեջ: