Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած պայթյունից

Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Նախնական տվյալներով՝ 1 անձ հոսպիտալացվել է, Radar Armenia-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Radar Armenia-ն ՀՀ առողջապահությունից տեղեկացավ, որ տուժածն այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, դիտարկվում է Երևան տեղափոխումը։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Վանաձոր ԲԿ-ն հայտնել է, որ ժամը 21:00-ի դրությամբ՝ տեղափոխվել է մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով: Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:

Հայկ Մագոյան