Հասարակություն

Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն այս պահին մտահոգիչ է ու բարդ։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ։ 

«Վիճակը մտահոգիչ է և բարդ»,- նշեց Պողիկյանը։ 

Նա նաև հայտնեց, որ Հալեպի հայերն այս պահին տներում են։ 

Ավելի վաղ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանը Հալեպի հայերին կոչ էր արել մնալ տներում և խուճապի չմատնվել։  

Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները  նոյեմբերի 29-ին ներխուժել են Հալեպ քաղաք։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին՝ տարածելով այդ փաստը հավաստող տեսանյութեր։