Հասարակություն

ՏԿԵՆ-ում հյուրընկալվել է Հայկական կարմիր խաչի պատվիրակությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունել է Հայկական կարմիր խաչ ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերը ՏԿԵ նախարարի տեղակալին են ներկայացրել ընկերության կողմից այս պահին իրականացվող և իրենց հետաքրքրության ներքո գտնվող ծրագրերը։

Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչներին մասնավորապես հետաքրքրել է մարզերում ծառատունկ իրականացնելու և Լոռու մարզում շուրջ 15 բուժամբուլատորիաներ վերանորոգելու շուրջ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը։

Նարեկ Մանուկյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը Հայկական կարմիր խաչ ընկերության հետ համագործակցություն իրականացնելու հարցում և նշել, որ ներկայացված հարցերը նախևառաջ կքննարկվեն ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության հետ և առաջիկա հանդիպման ընթացքում առավել առարկայական դիրքորոշում կհայտնեն։