Հասարակություն

Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ

ԼՂ-ում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարել է, թե բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նրա խոսքով, պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Նրա խոսքով, մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր  բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։

Նա նշել է, թե տեղահանվածներին տրվել է ժամանակավոր  պաշտպանության կարգավիճակ, որը վերջին  փոփոխություններով երկարաձգվել է  մինչև  2025 թվականի դեկտեմբեր։