Հասարակություն

Վանաձորի մշակույթի պալատից գողացել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները

Վանաձորի մշակույթի պալատից գողացել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները

Գողացել են Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի աշխատակիցների գործիքները, ջեռուցման կաթսաներ, մարկտոցներ և դրանց տեղադրման պարագաներ:

Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի տնօրենը համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.00-ին նկատել է, որ մշակույթի պալատի ետնամասի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամաբ բացելու միջոցով մուտք են գործել և գողացել աշխատակիցների գործիքները, ջեռուցման կաթսաներ, մարկտոցներ և դրանց տեղադրման պարագաներ:

«Պաճառված վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասացին ՆԳՆ-ից։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական