Հասարակություն

Ներկայացվել է ՇՎՏՄ ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, 2025 թվականի գործունեության տարեկան և որակի ապահովման վարչության գործունեության ծրագրերը։

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցեց և տեղեկատվություն ներկայացրեց Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

️Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, որոնք հաստատվեցին միաձայն քվեարկությամբ։