Մարտի 1-ի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօր դատական նիստում հայտարարել է, թե 2018թ. ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում է եղել։
«Քաղաքական թիմի կողմից, թե ում, չեմ հիշում, ստացել եմ առաջարկ, տվել եմ համաձայնություն ու ընդգրկվել կուսակցության ցուցակում։ Պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հանգամանքով պայմանավորված, նաև ընդգրկվել եմ կուսակցության շարքերում։ Քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ է ներկայացրել, ոչ թե զբաղվել։
Դատավորը նշել է, թե ՔՊ անդամ եղել է մի քանի ամիս՝ պայմանավորված պատգամավորի թեկնածուի կարգավիճակով, որից հետո դուրս է եկել։
Պետրոսյանը հիշեցրել է, որ քարոզարշավի ժամանակ ինքը հրապարակային արտահայտություններում եղել է զուսպ, հանդես է եկել որպես իրավաբան։
Նա նաև նշել է, որ 2017թ. եղել է դատախազի թեկնածու։