Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը կմեկնի Բալի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ինդոնեզիա։

Նա դեկտեմբերի 2-6-ը Բալիում կմասնակցի Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին։

Ավանեսյանի` Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: