Հասարակություն

«Ես առաջի՞ն մարդն եմ, որ անցնում եմ այդ մայթով». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կա պետություն, և կա ապապետություն: Չեմ թույլ տա որևէ մեկը առավել ևս պետական պաշտոնյան, ապապետության տրամաբանությամբ գնա», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Նա անդրադարձել է «լվա ինքդ» եղանակով ավտոլվացման կետերի գործունեությանը, շեշտելով, որ դրանք մայթերին մոտ են։ Վարչապետը նաև ուշադրություն է հրավիրել, որ մեքենաները լվանալիս փրփրաջուրը հոսում է ուղիղ գետը։ «Պրոբլեմն այս չէ, այլ ուրիշ տեղ։ Ես առաջին մա՞րդն եմ, որ անցնում եմ այդ մայթով։ Բա այդտեղով որևէ տեսչական մարմին չի անցե՞լ, ավագանու որևէ անդամ չի անցե՞լ, մարզպետարանի որևէ աշխատող չի անցե՞լ, քաղաքապետարանի որևէ աշխատող չի անցե՞լ, իրավապահ համակարգի որևէ աշխատող չի անցե՞լ։ Իրենց մոտ հարց չի առաջացե՞լ՝ ինչ է տեղի ունենում։ Էս ա պետությունն ու ապապետությունը»։