Հասարակություն

«Ձյունածածկ ճանապարհին հայտնվել էի վթարային վիճակում». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ձմռանը ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջին, նշել է՝ այն վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս է, բայց սա որոշում էր, որ պետք է կայացնեին։

«Ուզում եմ իմ անձնական փորձով կիսվել։ Ես սկզբունք դարձրի ինձ համար, որ մեքենային պետք է լինի ձմեռային անիվ։ Սա այն բանից հետո, երբ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունածածկ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում, և ես հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով ծանր հետևանքներ չունեցանք»։