Հասարակություն

«Չեմ հասկանում հարցի էությունը». Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավորը հարց տվեց, թե նա ցանկանում է, որպեսզի դատարանում իր շահերը պաշտպանեն Քոչարյանի փաստաբանական խումբը, քանի որ Քոչարյանն ունի մեղադրյալի չվերացված դատավարական կարգավիճակ։

Քոչարյանը արձագանքեց, թե հարցից տեսնում է, որ դատավորը չի ծանոթացել գործի նյութերին՝ հակառակ դեպքում այդ հարցը, այդ ձևով չէր տա։

«Ձեր հարցից եզրակացության եմ գալիս, որ դուք ծանոթ չեք գործի նյութերին՝ հակառակ դեպքում նման հարց չեք հնչեցնի։ Կարծում եմ դատախազներից մեկը շատ լավ գիտակցում է, հասկանում է ինչ եմ ես ասում»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառանալով փաստաբանների վերաբերյալ հարցին պատասխանեց, թե ինքն իրավաբան չէ. «Ես իրավաաբան չեմ, իրավաբանը դուք եք։ Եվ առանց մեղադրանքի՝ որքան ես եմ հասկանում, չեմ կարող ունենալ պաշտպան։ Այստեղ նստած են փաստաբաններ, որոնց հետ ես աշխատում եմ և որոնց կցանկանայի լիազորել իմ շահերը պաշտպանել։ Այն ինչ դուք եք ուզում ես ասեմ, ես արդեն ասել եմ, որովհետև նման բան չկա»,- ասաց Քոչարյանը։

Երբ դատարանը կրկնեց հարցը՝ Քոչարյանն ասաց, որ ինքը չի հասկանում հարցի էությունը։