Հասարակություն

Ինչպես առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությանը

Ինչպես առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է.

«Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:

Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն վարչության որոշմամբ թեկնածուները կարող են եւ՛ գրանցվել, եւ՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական