Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից չեն հստակեցնում, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Քրեական վարույթը քննում է հակակաոռուպցիոն կոմիտեն, սակայն կոմիտեից նույնպես տեղեկատվություն չտրամադրեցին։
Հիշեցնենք՝ 2022թ. մայիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որՀայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը։
Հայկ Մագոյան