Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին։
Բախման հետևանքով կան տուժած քաղաքացիներ։
Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն։
Հայկ Մագոյան