Հասարակություն

«Չեմ կարող այդ հարցին պատասխանել». Սարուխանյանն առաջադրվելու մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը չի որոշել՝ արդյո՞ք կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի համար կուսակցությունում կազմակերպվելիք «փրայմըրիզին»։

«Քանի որ շատ եք հարցնում, թե Վարչապետի կոչից հետո ես առաջադրվելու՞ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի ՞նչ եղանակով, ի ՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։

Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնանություններում լինել ակտիվ»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում Սարուխանյանն ասել էր, թե Գյումրիում ինքն է լինելու ՔՊ քաղաքապետի թեկնածուն, և որ մտադիր են արտահերթ ընտրությունների գնալ։