Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը

Սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԶՈւ-ն լքում է Ջերմուկի մոտ զբաղեցրած դիրքերը, անհեթեթություն են, Radar Armenia-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

«ՀՀ ԶՈւ-ն շարունակում է պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը։ Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասաց Թորոսյանը։ 

Հայկ Մագոյան