Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։