Հասարակություն

Մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքներ չեն վաճառի

Մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքներ չեն վաճառի

ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ են ներկայացրել՝ առաջարկելով արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը և գովազդը:

Առողջապահության նախարարության տվյալներով, դեռահասների 40%-ը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են վնասել առողջությանը: Նախագիծը նաև նախատեսում է արգելել մինչև 18 տարեկան անձանց համար ալկոհոլի վաճառքը:

Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդգրկվել են նախագծում:

Լուսանկարը՝ AL-ի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական