Հասարակություն

«Ֆինանսների երկու նախարարություն ստեղծեք». Թադևոս Ավետիսյան

«Ֆինանսների երկու նախարարություն ստեղծեք». Թադևոս Ավետիսյան

«Նախարարը եթե շատ զբաղված է, ֆինանսների երկու նախարարություններ ստեղծեք, երկու նախարար լինի, մեկն այս գործով զբաղվի, մյուսը այն»,- հայտարարել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նա կարևորել է նախարարների՝ հանձնաժողովներում օրինագծերը ներկայացնելու պրակտիկան։ Ըստ Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուները, այդ թվում՝ նախարարն ու եկամուտների կոմիտեի նախագահը, պետք է ներկայանան հարցադրումներին ու քննարկումներին:

Ավետիսյանը նաև նշեց, որ նախարարի տեղակալները կարող են ներկայացնել իրենց տեսակետները, սակայն հարցերի պատասխանատվությունը պետք է կրեն ոլորտի ղեկավարները. «Կանոն է, որ նախարարը պետք է գա, բացառություններ՝ այո, կարող են լինել, բայց որպես կանոն չի գալիս, բացառիկ դեպքերում է գալիս։ Հակառակ ուղղությամբ պետք է շրջել այս ամենը»։

Նշենք, որ ԱԺ հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնում էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական