ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատելով 1 տարով։
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Արմեն Չարչյանի կշարունակի մնալ ազատության մեջ։
Radar Armenia-ն ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ դատական ակտն ստանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք նեկայացնելու հարցը։
Հայկ Մագոյան