Հասարակություն

«Քննչական կոմիտեում քաոս չկա». Գոռ Աբրահամյան

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Քննչական կոմիտեում քաոս չկա։

«Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է Աբրահամյանը։