Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը կմեկնի արձակուրդ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: