ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կազմում ձևավորվող քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աշխատանքների կազմակերպման բաժնի կրտսեր և միջին խմբերի թափուր հաստիքները համալրելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն:
Միջին խմբում ընդունելության համար կարող են դիմել ինչպես ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ու ՓԾ ծառայողները, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Կրտսեր խմբում ընդունելության համար կարող են դիմել ինչպես ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ու ՓԾ ծառայողները, այնպես էլ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) ՀՀ 18-ից մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող արական սեռի այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Ընդունելության համար սահմանվում է 60 հաստիք, որից՝
27 հաստիք՝ Երևան քաղաքում
3 հաստիք՝ Շիրակի մարզում,
3 հաստիք՝ Լոռու մարզում,
3 հաստիք՝ Տավուշի մարզում,
3 հաստիք՝ Արագածոտնի մարզում,
3 հաստիք՝ Կոտայքի մարզում,
3 հաստիք՝ Գեղարքունիքի մարզում,
3 հաստիք՝ Արմավիրի մարզում,
3 հաստիք՝ Արարատի մարզում,
3 հաստիք՝ Վայոց ձորի մարզում,
6 հաստիք՝ Սյունիքի մարզում:
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 1-ից՝ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում (ք. Երևան, Մ. Սարգսյան փողոց 1/1), ժամը 9.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-29-73-52 հեռախոսահամարով»: