ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենը հանդիպում է ունեցել Հայաստանի բանկերի միության հետ։
«Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը հանդիպում ունեցավ Հայաստանի բանկերի միության հետ՝ դիտարկելու ֆինանսական ոլորտում ներդրումների նոր հնարավորություններն ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը։ Միասին մենք ճանապարհ ենք հարթում ապագա համագործակցության համար»։