Հասարակություն

Կարագի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ապրանքը ետ է կանչվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (Տեսչական մարմին) հայտարարում է, որ ուսումնասիրությունների արդյունքում կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության (Շիրակի մարզ, գ. Ամասիա) առանձին գործառույթը՝ կապված սննդի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումների հետ։

Լաբորատրոր փորձքննության արդյունքում պարզվել է, որ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգի պահանջներին. խախտումները վերաբերում են յուղի ճարպաթթուների կազմի ցուցանիշներով անհամապատասխանություններին:

ՍԱՏՄ Շիրակի մարզային տեսուչի կողմից տրվել է կարգադրագիր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման մասին:

Խատումները շտկելու համար սահմանվել է ժամկետ, որի չկատարումը հանգեցնում վարչական պատասխանատվության: