Հասարակություն

Ապօրինի ծառահատում Կապանում

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:

Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի:

Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: