Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրներ չկան:
«Այն գումարները, որոնք արդեն ներդրված են ֆոնդերում, լիովին ապահովված են», - նշել է Նուրբեկյանը:
Ըստ փոխնախագահի՝ ԼՂբնակիչները, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, կարող են անարգել շարունակել իրենց կենսաթոշակային կուտակումները Հայաստանում: Այս գործընթացը որևէ համակարգային դժվարություն չի առաջացնի:
«Քաղաքացիություն ստանալուց հետո անձը գրանցվում է և կարող է շարունակել իր աշխատավարձերից կուտակումներ կատարել», - ավելացրել է Նուրբեկյանը: