Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում առ այսօր կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:
2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելու հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ: