Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի:
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: